Նուբարաշենից Բարձրաշեն ճանապարհը ժամանակավոր կփակվի
18.04.2026,
10:25
Նուբարաշենից Բարձրաշեն ճանապարհը ժամանակավոր կփակվի երթևեկության համար
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Նուբարաշենից Բարձրաշեն ճանապարհը ժամանակավոր կփակվի երթևեկության համար, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Տ-2-26, /Տ-2-25/ Բարձրաշեն-Երևանի սահման (Նուբարաշեն) մարզային նշանակության ավտոճանապարհի կմ0+000+կմ1+400 հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 19-ին՝ ժամը 9.00-ից մինչև 19.00, Նուբարաշենից Բարձրաշեն ճանապարհը կփակվի երթևեկության համար», – նշվում է հաղորդագրության մեջ։
Վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհը շրջանցել Ջրաշեն և Աբովյան բնակավայրերով։

