Փաշինյանը գոհունակություն է հայտնել Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջնթացի դինամիկայի վերաբերյալ

18.04.2026, 12:07
Փաշինյանն անդրադարձել է Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին
Փաշինյանը գոհունակություն է հայտնել Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջնթացի դինամիկայի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:

«Մենք գոհունակությամբ ենք արձանագրում, որ մեր 2 բարեկամ երկրների` Իրանի Իսլամական Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև բանակցությունները կարծես թե առաջընթացի դինամիկա են ցույց տալիս»,- ասաց Փաշինյանը։ 

Վարչապետը նաև հիշեցրեց, որ Հայաստանն արդեն արտահայտել էր իր անհանգստությունը և ցավը նախորդող շրջանում տեղի ունեցած իրադարձությունների առումով։