ՀՀ-ի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր

17.04.2026, 18:35
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր՝ անդրադառնալով խաղաղության և համագործակցության ամրապնդման կարևորությանը
ՀՀ-ի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր։

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳ մամուլի ծառայությունը, ապրիլի 17-ին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Բերրիս Էքինջիի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր՝ անդրադառնալով խաղաղության և համագործակցության ամրապնդման կարևորությանը։ 

Անդրադարձ է կատարվել երկկողմ և տարածաշրջանային փոխկապակցվածությունն ապահովող նախագծերի իրանակացման հնարավորություններին: