Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների (ՖՈՏՈ)

18.04.2026, 09:39
Հայաստանի ծանրամարտի հավաքականի նախկին անդամ, երջանկահիշատակ Աղասի Աղասյանը հետմահու արժանացավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների․ ՖՈՏՈ
Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի ծանրամարտի հավաքականի նախկին անդամ, երջանկահիշատակ Աղասի Աղասյանը հետմահու արժանացավ 2014 թվականին Իսրայելի Թել Ավիվ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության հրում վարժության ու երկամարտի բրոնզե մեդալներին, հաղորդում է Ծանրամարտի ֆեդերացիան։

2019 թվականին EWF-ի կողմից որակազրկման պատճառով Աղասի Աղասյանի հետ նույն` 85 կգ քաշային կարգում հանդես եկող մարզիկները զրկվել էին մեդալներից:

Агаси Агасян

Մեդալի հանձնման արարողությունը կայացավ Վրաստանի Բաթումի քաղաքում կայացած Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի կոնգրեսի շրջանակներում:

Агаси Агасян

Աղասյանի մեդալը ստացավ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան այն առաջիկա օրերին կփոխանցի Աղասյան ընտանիքին։

Աղասի Աղասյանը մահացել է 2019թ․–ին ողբերգական ավտովթարի հետևանքով։

Агаси Агасян