Հայաստանում ոչնչացվել է շուրջ 10 տոննա NAN մանկական սնունդ (ՎԻԴԵՈ)

20.04.2026, 14:17
Ոչնչացման պատճառը կաթնախառնուրդում հայտնաբերված վտանգավոր տոքսինի հնարավոր առկայության ռիսկն է․ ՎԻԴԵՈ
Հայաստանում ոչնչացվել է շուրջ 10 տոննա NAN մանկական սնունդ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների հսկողությամբ ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի՝ Հայաստան ներկրված որոշ խմբաքանակ, հայտնում են ՍԱՏՄ-ից։

Նշվում է, որ ոչնչացման պատճառը, ըստ Ռուսաստանի Դաշնությունից ստացված լաբորատոր փորձաքննության արդյունքների, մանկական սննդի չոր, արագ լուծվող կաթնային և կաթնաթթվային խառնուրդների խմբաքանակներում հայտնաբերված վտանգավոր տոքսինի հնարավոր առկայության ռիսկն է։

ՍԱՏՄ-ից նշում են, որ իրականացված վերահսկողության արդյունքում որոշում է կայացվել սահմանված կարգով ոչնչացնել մոտ 9700 կգ ընդհանուր քաշով խմբաքանակը՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։