Հովսեփ Էմին փողոցից ձախ շրջադարձը դեպի Դավթաշենի կամուրջ կարգելվի. քաղաքապետարան

20.04.2026, 18:03
Քաղաքապետարանը հայտնում է, որ Երևանում երթևեկի փոփոխություն կլինի
Հովսեփ Էմին փողոցից ձախ շրջադարձը դեպի Դավթաշենի կամուրջ կարգելվի. քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Հովսեփ Էմինի փողոցում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 22-ից Հովսեփ Էմինի փողոցից ձախ շրջադարձը դեպի Դավթաշենի կամուրջ կարգելվի, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Երթևեկության մասնակիցներին հորդորում ենք Հ.Էմինի փողոցից դեպի Դավթաշենի կամուրջ երթևեկությունը շարունակելու համար նշված հատվածում կատարել աջ շրջադարձ դեպի Այգեկցու փողոց, այնուհետև Վաղարշյան փողոցով շարունակել երթևեկությունը դեպի Դավթաշենի կամուրջ: Միաժամանակ Հովսեփ Էմինի փողոցից մինչև Այգեկցու փողոց տանող ճանապարահատվածում կանգառը կարգելվի» , - նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ միաժամանակ կարգելվի կանգառը Հովսեփ Էմինի փողոցից մինչև Այգեկցու փողոց տանող ճանապարհահատվածում: