Մայրուղային ջրատարի խոշոր վթար է․ Վանաձորն ու հարակից 12 գյուղերը 24 ժամով կջրազրկվեն (ՎԻԴԵՈ)

16.04.2026, 10:58
Ուշադրություն․ մայրուղային ջրատար է վնասվել, ինչի հետևանքով 24 ժամ ջուր չի լինի Վանաձորում և հարակից 12 գյուղերում
Մայրուղային ջրատարի խոշոր վթար է․ Վանաձորն ու հարակից 12 գյուղերը 24 ժամով կջրազրկվեն (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Փամբակ-Վանաձոր ճանապարհահատվածում ավտոմեքենայի հարվածի հետևանքով վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» 1000մմ-ոց մայրուղային ջրատարը, հայտնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը։

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 16-ին ժամը 12:00-ից մինչև ապրիլի 17-ը ժամը 12:00-ն կդադարեցվի Լոռու մարզի հետևյալ բնակավայրերի ջրամատակարարումը. 

Վանաձոր քաղաքի՝ Տիգրան Մեծի, Վարդանանց, Տերյան, Սպանդարյան, Զ.Անդրանիկի, Կ.Դեմիրճյան, Խորենացի, Բանյոյի, Բաթումի, Գր.Լուսավորիչ, Մոսկովյան, Շիրվանզադեի, Նժդեհի, Մյասնիկյան, Գոշի, Թատերական, Թումանյան, Շիրակացու, Ֆրիկի, Գորկու, Ղուկասյան, Նալբանդյան, Երկաթուղայինների, Լազյան, Էլեկտրաֆիկացիայի, Հյուսիսային, Նարեկացու, Թևոսյան, Չարենցի, Ադամյան, Զաքարյան, Ազատամարտիկների, Հերացու, Սանկտ-Պետերբուրգի, Րաֆֆու, Կամոյի, Ռ.Մելիքյան, Այվազովսկու, Արաբկիրի, Տպագրիչների, Բանակի, Միչուրինի, Դպրոցի, Աբովյան, Զորյան, Նիզամի, Չերնիշևսկու, Մանուշյան, Կոմիտասի, Նար-Դոսի, Հ.Էմինի, Մառի, Լեոյի, Պարոնյան, Իսրայել Օրու, Հալաբյան փողոցների՝ իրենց նրբանցքներով և փակուղիներով, ՋԷԿ C6-6, C6-3, C6-6, C6-8, ՋԷԿ տնակների, Լոռվա խճուղու, Սայաթ-Նովայի, Մուրացանի, Աղյուսագործների, Ճավճավաձեյի, Մարտի 8-ի, Չապաևի, Օրբելու, Կարբիշևի, Աղաբաբյան, Կիլիկիայի, Տաթևի, Լոռվա, Լագերի 8, 9 փողոցների, Աղայան փող. 1-59 /կենտ/, 1-74 /զույգ/ տների, Հակոբյան փող. կենտ համարի տների և նրբանցքի, Մաշտոցի փող. 1-33 /կենտ/, 2-58 /զույգ/ տների և նրբանցքի, Կնունյանց փող. 1-61 /կենտ/, 2-44 /զույգ/ տների և 2-րդ շենքի, Իսակովի փող. 1-27 /կենտ/, 1-30 /զույգ/ տների, Սունդուկյան 1-15 տների և 1-ին նրբանցքի, Ծատուրյան փող. 1-19 տների, Ն. Ստեփանյան 1-ի կոտորակների և 8-16 տների, Լալվարի փող. 1-11 /կենտ/, 2-24 /զույգ/ տների, Նաիրի փող. 1,3,5 շենքերի, Ներսիսյան թաղամասի 1, 2, 3, 4, 5, 5/1, 6, 7, 8, 10, 11, 12, 13, 14 շենքերի և փակուղու 1 շենքի, Երևանյան փող. 64, 66ա, 68, 70, 70/1, 103, 105, 107, 109 շենքերի,

Վահագնի, Եղեգնուտ, Վահագնաձոր, Փամբակ, Ամրակից, Գյուլագարակ, Հոբարձի, Վարդաբլուր, Կուրթան, Ձորագյուղ, Ձորագետավան, Անտառամուտ գյուղերի:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։