Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր

20.04.2026, 21:19
Երկամարտի 210 կգ արդյունքով` Ալեքսանդրա Գրիգորյանը կրկին Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է:
Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Այս մասին հայտնում է ՀՀ Ծանրամարտի ֆեդերացիան։

Նշվում է, որ կանանց 58 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Ալեքսանդրա Գրիգորյանը երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց 88 կգ ու 91 կգ:

Այս վարժությունում Գրիգորյանը 4-րդն էր: Հրում վարժության ժամանակ Գրիգորյանը բարձրացրեց 115 կգ ու 119 կգ: Այս վարժությունում նա դարձավ բրոնզե մեդալակիր:

Երկամարտի 210 կգ արդյունքով` Ալեքսանդրա Գրիգորյանը կրկին Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է: