Գառնիկ Չոլաքյանը` ծանրամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

20.04.2026, 16:33
Երկամարտի 274 կգ արդյունքով` Գառնիկ Չոլաքյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Գառնիկ Չոլաքյանը` ծանրամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանն առաջին մեդալն է նվաճում Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում:

Այս մասին հայտնում է ՀՀ ծանրամարտի ֆեդերացիան։

Տղամարդկանց 60 կգ քաշային կարգում `Հայաստանի հավաքականից Գառնիկ Չոլաքյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 120 կգ ու 124 կգ: Այս վարժությունում նա երկրորդն էր: Հրում վարժությունում Չոլաքյանը հաջորդաբար բարձրացրեց 145 կգ, 150 կգ: Այս ձևում նա երրորդն էր: Երկամարտի 274 կգ արդյունքով` Գառնիկ Չոլաքյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Նշենք, որ ապրիլի 19-ին Վրաստանի Բաթումի քաղաքում մեկնարկել է Եվրոպայի 2026 թվականի առաջնությունը։