Արման Թաթոյանը գլխավորել է «Միասնության թևեր» կուսակցության նախընտրական ցուցակը

20.04.2026, 17:13
«Միասնության թևեր» կուսակցությունը, որը գլխավորում է իրավապաշտպան, ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը, ներկայացրել է ՀՀ ԱԺ ընտրություններում իր ընտրական ցուցակի առաջին 3 տասնյակում ներառված պատգամավորի թեկնածուների անունները
Արման Թաթոյանը գլխավորել է «Միասնության թևեր» կուսակցության նախընտրական ցուցակը

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Իրավապաշտպան, նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» կուսակցությունը ներկայացրել է Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում իր նախընտրական ցուցակի առաջին 3 տասնյակում ներառված պատգամավորի թեկնածուների անունները:

«Ցուցակը գլխավորել է Թաթոյանը։ Այնուհետև պատգամավորության թեկնածուների առաջին տասնյակում ընդգրկվել են Դավիթ Անանյանը, Աստղիկ Մատինյանը, Շահեն Հարությունյանը, Ավետիս Ավետիսյանը, Հասմիկ Ղազարյանը, Արմեն Գալստյանը, Լիպարիտ Դրմեյանը, Անուշ Սեդրակյանը և Գոռ Թադևոսյանը»,-ասված է կուսակցության հաղորդագրության մեջ:

2026 թվականի հունիսի 7-ին նշանակված խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար 30 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակը հաստատվել է երկուշաբթի օրը՝ կուսակցության արտահերթ համագումարի արդյունքներով: