Վթար է․ 24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի երկու քաղաքներում, 10 գյուղերում ամբողջությամբ և Հրազդան քաղաքի որոշ հասցեներում

08.06.2026, 19:37
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Կոտայքի մարզի երկու քաղաքներում, 10 գյուղերում ամբողջությամբ և Հրազդան քաղաքի որոշ հասցեներում
Վթար է․ 24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի երկու քաղաքներում, 10 գյուղերում ամբողջությամբ և Հրազդան քաղաքի որոշ հասցեներում

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ 24–ժամյա ջրանջատում է նախատեսված Կոտայքի մարզի երկու քաղաքներում, 10 գյուղերում ամբողջությամբ և Հրազդան քաղաքի որոշ հասցեներում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 9-ին ժամը 10:00-ից մինչև հունիսի 10-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Աբովյան, Չարենցավան քաղաքների, Հրազդան քաղաքի՝ Վերին Աղբյուրակ թաղամասի, Քաղսի, Սոլակ, Բջնի, Կարենիս, Ալափարս, Թեղենիք, Քարաշամբ, Արգել, Զորավան, Նոր Գյուղ գյուղերի, Արզնի գյուղի 11,12,13 փողոցների, Արամուս գյուղի Ամառանոցային 1,2 փողոցների և «Մաքրավան-Աբովյան» ջրատարից սնվող իրավաբանական բաժանորդների ջրամատակարարումը: 

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։