ՀՀ ԿԸՀ-ն հրապարակել է տվյալներ ընտրատեղամասերի ավելի քան 95%-ից
08.06.2026,
09:00
ՀՀ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ հերթական ընտրությունների քվեարկության 2005 ընտրատեղամասերից 1964-ի քվեաթերթիկների հաշվարկի արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ հերթական ընտրությունների քվեարկության 2005 ընտրատեղամասերից 1964-ի քվեաթերթիկների հաշվարկման արդյունքները։
Այսպիսով, այս պահի դրությամբ խորհրդարան են անցնում հետևյալ քաղաքական ուժերը.
-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 49,83%,
-«Ուժեղ Հայաստան» դաշինք՝ 23,35%,
-«Հայաստան» դաշինք՝ 9,93%։
Անցողիկ շեմին մոտ տոկոսներ է հավաքել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 3,98%:

