ԿԸՀ–ն հրապարակել է 110 ընտրատեղամասերի քվեարկության առաջին արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ԿԸՀ–ն ներկայացրել է ԱԺ ընտրությունների առաջին արդյունքները։
ԿԸՀ կայքում ներկայացված են 2005 ընտրատեղամասերից 110–ի արդյունքները։
Քաղաքական ուժերը, որոնք այս պահին անցնում են խորհրդարան.
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 57,14%
- «Ուժեղ Հայաստան» դաշինք – 21,43%
- «Հայաստան» դաշինք - 8,21%
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 5,1%
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների համար մասնակցության նվազագույն շեմ սահմանված չէ։ Դա նշանակում է, որ ընտրությունները համարվում են կայացած՝ անկախ նրանից, թե քանի քաղաքացի է մասնակցել քվեարկությանը։
Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններում պատգամավորական մանդատների բաշխմանը թույլատրվում են այն կուսակցությունները և դաշինքները, որոնք հաղթահարել են օրենքով սահմանված անցողիկ շեմը. կուսակցությունների համար՝ 4%, երկու կուսակցությունից կազմված դաշինքների համար՝ 8%, երեք և ավելի կուսակցություններից կազմված դաշինքների համար՝ 10%։

