ԱԺ ընտրություններին ժամը 17։00–ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 48,92%–ը
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ԱԺ հերթական ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել է 1,244, 957 ընտրող կամ ընդհանուր թվի 48,92%-ը, հայտնել է ԿԸՀ անդամ Ժիրայր Կարապետյանը։
Ընտրողների ռեգիստրում գրանցված է 2 503 976 մարդ։
ԿԸՀ տվյալներով՝ Երևանում քվեարկել է 48,52%-ը (412,168 մարդ), Արագածոտնի մարզում՝ ընտրողների 51,13%-ը (57 999), Արարատում՝ 48,43%-ը (106,622), Արմավիրում՝ 44,8 %-ը (101, 408), Գեղարքունիքում՝ 46,86%-ը (83 348), Լոռիում՝ 49,77%-ը (106 161), Կոտայքում՝ 51,01%-ը (122 692), Շիրակում՝ 46,23%-ը (96 077), Սյունիքում՝ 55․36% (59 215 մարդ), Վայոց Ձորում՝ 54,15%-ը (24 171) և Տավուշում՝ 53,27%-ը (55 096)։
Նշենք, որ 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ԱԺ նախորդ՝ արտահերթ ընտրություններում ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել էր 989 972 ընտրող կամ 38,17%-ը։ Ընտրական իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների թիվը կազմում էր 2 593 572 մարդ։

