Ահազանգ է ստացվել, որ Գյումրիի մի ընտրատեղամասի դիմաց ընտրակաշառք են բաժանում․ կան ձերբակալվածներ (ՎԻԴԵՈ)
07.06.2026,
16:12
Ահազանգ, որ Գյումրիի մի ընտրատեղամասի դիմաց քաղաքական ուժերից մեկի շտաբի ներկայացուցիչները ընտրակաշառք են բաժանում․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալել են 3 անձի, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Հունիսի 7-ին ՆԳՆ-ում ստացվել է ահազանգ, որ Գյումրիի մի ընտրատեղամասի դիմաց քաղաքական ուժերից մեկի շտաբի ներկայացուցիչները ընտրակաշառք են բաժանում։
«ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերն անմիջապես մեկնել են նշված հասցե և ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալել և Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն են տեղափոխել երեք անձի։ Հայտնաբերվել են ընտրողների ցուցակներ։ Հանգամանքները պարզվում են», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

