Ավտովթար՝ Երևանում. Սարի թաղում «Վոլգա 21»-ը բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել․ մեկ մարդ հոսպիտալացվել է

07.06.2026, 11:40
Այսօր՝ հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում
Ավտովթար՝ Երևանում. Սարի թաղում «Վոլգա 21»-ը բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել․ մեկ մարդ հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 08:40-ի սահմաններում ժողովրդին հայտնի Սարի թաղի «կալցևոյում» «Վոլգա 21» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել։

Վթարի հետևանքով 1 մարդ հոսպիտալացվել է։

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Տեղում նաև բժիշկներն օգնություն են ցուցաբերել վարորդին, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզvում է ավտոմեքենայի սեփականատիրոջ վարորդի և վիրավորի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով ավտոմեքենայի հետևի անվահեծաններից մեկը կոտրվել է իսկ վարորդն ու վիրավորը ամուսիններ են։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։