Լուրջ փոփոխություններ են պետք երկրում. Քոչարյան

07.06.2026, 12:39
Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ քվեարկելու է հանուն պաշտպանված, անվտանգ և բարեկեցիկ Հայաստանի
Լուրջ փոփոխություններ են պետք երկրում. Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ քվաեարկելու է հանուն պաշտպանված, անվտանգ և բարեկեցիկ Հայաստանի։

«Լուրջ փոփոխություններ են պետք երկրում», - ասաց Քոչարյանը լրագրողների հետ զրույցում։

Անդրադառնալով Հակակոռոպցիոն կոմիտեի` ենթադրյալ կաշառք բաժանելու վերաբերյալ տարածվող տեսանյութերին` նա նշեց, որ «երեկ Հակակոռուպցիոն կոմիտեի բենեֆիսն էր»։

«Տպավորությունն այնպիսինն է, որ այս երկրում բոլոր քաղաքացիները գաղտնալսվում են», - ասաց Քոչարյանը։