«Ուժեղ Հայաստան» դաշինքն արձագանքել է խորհրդարանական ընտրություններին քաղաքական ուժի մասնակցությունը կասեցնելու պահանջին
05.06.2026,
20:07
«Ուժեղ Հայաստան» դաշինքն արձագանքել է խորհրդարանական ընտրություններին քաղաքական ուժի մասնակցությունը կասեցնելու պահանջին
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ «Ուժեղ Հայաստան» դաշինքն արձագանքել է խորհրդարանական ընտրություններին քաղաքական ուժի մասնակցությունը կասեցնելու պահանջին։
«Հանրապետություն» կուսակցությունն ուրբաթ դիմում է ներկայացրել ՀՀ ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան» դաշինքի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին։
«Որքան մենք ուժեղանում ենք, այնքան փոքր խմբակի վախերն ավելի են սաստկանում։ Մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին։ Այս ամենը երկու օրից կավարտվի։ », -Facebook-ի իր էջում գրել է դաշինքի մամուլի քարտուղար Մարիաննա Քահրամանյանը։
ԱԺ հերթական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։

