«Հանրապետություն» կուսակցությունը պահանջում է «Ուժեղ Հայաստան» դաշինքին հեռացնել ՀՀ ԱԺ ընտրություններից
05.06.2026,
20:02
«Հանրապետություն» կուսակցությունն ուրբաթ դիմում է ներկայացրել Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան» դաշինքի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ «Հանրապետություն» կուսակցությունն ուրբաթ դիմում է ներկայացրել Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան» դաշինքի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին։
«Մենք մերն արեցինք։ Գնդակն այժմ պետական համակարգի դաշտում է․ արդյոք կհետևեք օրենքին և կապահովեք դրա կիրառումը», - իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը մեկնաբանություն է խնդրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունից։
ԱԺ հերթական ընտրությունները կկայանան հունիսի 7-ին։

