Դիտարկում ենք կարճաժամկետ հեռանկարում ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության ավելացման ուղիներ․ ԵՄ հանձնակատար

03.06.2026, 13:36
ԵՄ–ն աև կարագացնի աշխատանքը Հարավային Կովկասի հետ և տարածաշրջանի ներսում առևտրային ու էներգետիկ կապերի ամրապնդման ուղղությամբ
Դիտարկում ենք կարճաժամկետ հեռանկարում ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության ավելացման ուղիներ․ ԵՄ հանձնակատար

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը արդյունավետ է անվանել նախօրեին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ունեցած հեռախոսազրույցը և հայտարարել, որ կրկին վերահաստատել է ԵՄ համերաշխությունը Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից աճող տնտեսական ճնշումների ֆոնին։

«Մենք դիտարկում ենք կարճաժամկետ հեռանկարում ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության ավելացման ուղիներ։ Մենք նաև կարագացնենք աշխատանքը Հարավային Կովկասի հետ և տարածաշրջանի ներսում առևտրային ու էներգետիկ կապերի ամրապնդման ուղղությամբ՝ աջակցելով մերձավոր հարևանների հետ Հայաստանի տնտեսական կապերին», - X-ի իր էջում գրել է Կոսը։

Նրա խոսքով՝ Հայաստանը ինքնիշխան ու անկախ պետություն է, իսկ նրա ժողովուրդն ազատ է երկրի զարգացման ուղու ընտրության մեջ։

Ինչպես ավելի վաղ հայտնել են ՀՀ ԱԳՆ–ից, Արարատ Միրզոյանն ու Մարթա Կոսը հունիսի 2–ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության տնտեսական բաղադրիչի խթանմանը, այդ թվում՝ ապրանքաշրջանառության ավելացմանն ուղղված մեխանիզմների շրջանակը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված ծրագրերին, ինչպես նաև ժողովրդավարական դիմակայունության շարունակական ամրապնդմանն ուղղված փոխգործակցությանը՝ որպես ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի մաս: