Եթե շարունակվեր ղարաբաղյան շարժումը, լինելու էին մանր ու մեծ պատերազմներ, շարունակական զոհեր, իսկ վերջում՝ Հայաստանի պետականության կորուստ. Փաշինյան

03.06.2026, 13:02
Եթե շարունակվեր ղարաբաղյան շարժումը, լինելու էին մանր ու մեծ պատերազմներ, լինելու էին շարունակական զոհեր, իսկ վերջում լինելու էր Հայաստանի պետականության կորուստ։ Այդ գայթակղությունից ես ազատել եմ Հայաստանը, և դա համարում եմ իմ մեծագույն ծառայությունը Հայաստանի առաջ, հայտարարել է Փաշինյանը
Եթե շարունակվեր ղարաբաղյան շարժումը, լինելու էին մանր ու մեծ պատերազմներ, շարունակական զոհեր, իսկ վերջում՝ Հայաստանի պետականության կորուստ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Եթե շարունակվեր ղարաբաղյան շարժումը, լինելու էին մանր ու մեծ պատերազմներ, լինելու էին շարունակական զոհեր, իսկ վերջում լինելու էր Հայաստանի պետականության կորուստ։ Այդ գայթակղությունից ես ազատել եմ Հայաստանը, և դա համարում եմ իմ մեծագույն ծառայությունը Հայաստանի առաջ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանը դուրս է բերվել հակամարտության թակարդից։ Այո, ես այն մարդն եմ, ով ասել է՝ «Արցախը Հայաստան է և վերջ», դա նրանից է, որ ես նվիրված եմ եղել այն գաղափարին, որ 30 տարի մեզ սնուցել են։ Բայց ես գնացել եմ այդ ճանապարհով, ես ասել եմ՝ մենք իրավունք չունենք այս կոնֆլիկտը, այս «արյունահոսող վերքը» սերնդեսերունդ փոխանցել, մենք խաղաղություն պետք է փոխանցենք մեր էրեխեքին։ Եվ ես գնացել եմ այդ խնդրի հետևից բոլոր հնարավոր ձևերով, տեսել եմ, որ դա գայթակղություն ա, տեսել եմ, որ դա թակարդ ա, և, այո, ես այդքան համարձակություն եմ վերցրել ասելու, որ մենք սխալ ճանապարհով ենք գնում։ Մենք պետք է դադարեցնենք, չշարունակենք ղարաբաղյան շարժումը, և դրա արդյունքում այսօր մենք անկախ ենք ավելի քան երբևէ, անվտանգ ենք ավելի քան երբևէ և բարեկեցիկ ենք ավելի քան երբևէ», – ասել նա այսօր Ծովակ գյուղում նախընտրական քարոզարշավի ժամանակ։

Նա նշել է, որ արդեն երկու տարի սահմանին չկան զոհեր ու վիրավորներ։ 

«Եվ սա մեր մեծագույն հարգանքն է մեր նահատակների հիշատակին», – նշել է նա։ 

Փաշինյանի խոսքով՝ եթե շարունակվեր ղարաբաղյան շարժումը, լինելու էին մանր ու մեծ պատերազմներ, լինելու էին շարունակական զոհեր, իսկ վերջում լինելու էր Հայաստանի պետականության կորուստ։

«Այդ գայթակղությունից ես ազատել եմ Հայաստանը, և դա համարում եմ իմ մեծագույն ծառայությունը Հայաստանի առաջ»,- ընդգծել է վարչապետը: