ՀՀ–ում ՌԴ դեսպանը կանչվել է Մոսկվա

30.05.2026, 10:49
ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների՝ կապված Եվրամիության հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերի հետ
ՀՀ–ում ՌԴ դեսպանը կանչվել է Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների՝ կապված Եվրամիության հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերի հետ, որոնք վնաս են հասցնում փոխգործակցությանը ԵԱՏՄ շրջանակում, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Մայիսի 29-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե Հայաստանը անցնի ԵՄ ստանդարտներին, ԵԱՏՄ–ի շրջանակում տնտեսական ինտեգրումը երկրի հետ ստիպված կլինեն դադարեցնել։ Նա նշել է, որ ԵՄ-ին հնարավոր անդամակցության հարցով Հայաստանի հետ երկխոսությունը պետք է կառուցվի լիակատար թափանցիկության և ազնվության սկզբունքների վրա, ինչպես նաև ընդգծել է, որ նախքան Երևանի՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ որոշում կայացնելը, անհրաժեշտ է «ամեն ինչ հաշվարկել, նայել և որոշում ընդունել»: Միևնույն ժամանակ, Պուտինը հայտարարել է, որ Երևանի ցանկացած որոշում չի փչացնի Ռուսաստանի և Հայաստանի հումանիտար ու քաղաքական կապերը։

Հայաստան-ԵՄ. գլխավորը

2025 թվականի մարտի 26-ին Հայաստանի խորհրդարանը հավանություն է տվել Եվրամիությանը երկրի անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենքին։ Ապրիլի 4-ին փաստաթուղթը ստորագրել է նախագահը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում ընդգծում էր, որ Հայաստանը շարժվում է դեպի ԵՄ ստանդարտներ, բայց առայժմ պահպանում է անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Նրա խոսքով՝ եթե երկու ուղղությունների համատեղումն անհնար դառնա, հետագա ընտրությունը կարվի երկրի քաղաքացիների հետ միասին։