Ուժեղ քամու պատճառով Վարդենիսի տարածաշրջանի 5 գյուղ հոսանքազրկվել է
29.05.2026,
17:12
Այս պահին իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի․/Նովոստի-Արմենիա/. «Գեղամա» մասնաճյուղի «Վարդենիս» էլ. ցանցը իր բաժանորդներին տեղեկացնում է, որ ուժեղ քամիների հետևանքով վթարային անջատվել է «Վարդենիս» 10կՎ օդային գիծը։
Այս մասին հայտնում է Վարդենիսի համայնքապետարանը՝ հավելելով, որ դրա հետևանքով հոսանքազուրկ են Վանեվան, Տորֆավան, Խաչաղբյուր, Լուսակունք և Գեղաքար գյուղերը։
«Այս պահին իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ վթարը վերացնելու և հնարավորինս սեղմ ժամկետներում էլեկտրամատակարարումը վերականգնելու նպատակով»,-նշվում է հաղորդագրության մեջ։

