Այսօր 7 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
25.05.2026,
11:27
Այսօր 7–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր 7–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 25-ին ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի, Ավանեսովի, Նոր Արեշ 41 փողոցների ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։

