Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի
25.05.2026,
11:24
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ կլինի ԱՄՆ–ում նշվող Հիշատակի օրվա կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր ԱՄՆ-ում նշվում է Հիշատակի օրը՝ ի պատիվ բոլոր զինվորական տղամարդկանց և կանանց, որոնք իրենց կյանքն են զոհաբերել հայրենի երկրին ծառայելու ընթացքում, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։
«Հիշատակի օրվա կապակցությամբ դեսպանատունն այսօր փակ է», - նշված է հաղորդագրության մեջ։

