ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կժամանի Հայաստան
25.05.2026,
10:48
Մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հայտնում են ԱԳՆ-ից։
«Կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում: Հաջորդիվ կկայանա նախարար Միրզոյանի մամուլի ասուլիսը ԶԼՄ ներկայացուցիչների հետ», - նշված է հաղորդագրության մեջ:

