Հրշեջ-փրկարարները մարել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում բռնկված հրդեհը

24.05.2026, 17:16
Հրշեջ-փրկարարները մարել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում բռնկված հրդեհը
Հրշեջ-փրկարարները մարել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հրշեջ-փրկարարների օպերատիվ աշխատանքի շնորհիվ  կանխվել  է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում բռնկված հրդեհը։

Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, մայիսի 23-ին՝ ժամը 22:01-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ծառայողներ, հրշեջ-փրկարարական մարտական հաշվարկներ, օպերատիվ խմբեր։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մոտ 200 քմ տարածքում. այրվում են վառելիքաքսուկային նյութեր։

Հրդեհը մարվել է ժամը 00։11-ին: 

Հրշեջ-փրկարարների օպերատիվ աշխատանքի շնորհիվ  կանխվել  է հրդեհի տարածումը․ տուժածներ չկան։