Հայաստանում մինչև մայիսի 27-ը անձրևային եղանակը կպահպանվի

23.05.2026, 09:06
Տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ
Հայաստանում մինչև մայիսի 27-ը անձրևային եղանակը կպահպանվի

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանում մայիսի 23-27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Այս մասին հայտնում է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Հանրապետության տարածքում մայիսի 22-ի ցերեկը, 23-27-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։

Քամին`հյուսիսարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 22-ի և 23-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։