Մայիսի 27-ին ևս կլինեն երթևեկության սահմանափակումներ․ՆԳՆ
22.05.2026,
16:31
Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև մայիսի 27-ին, հայտնում են ՆԳՆ-ից
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև մայիսի 27-ին, հայտնում են ՆԳՆ-ից։
«ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝ Զաքյան-Ամիրյան, Աբովյան-Արամի, Նալբանդյան-Սախարովի հրապարակ, Մելիք-Ադամյան-Տիգրան Մեծ-Ագաթանգեղոսի խաչմերուկ, Բեյրութ-Գրիգոր Լուսավորիչ, Իտալյա-Գրիգոր Լուսավորիչ, Խորենացի-Բեյրութ, Խորենացի-Ագաթանգեղոս, Ագաթանգեղոսն՝ ամբողջությամբ, Վազգեն Սարգսյան-Հանրապետության հրապարակ ճանապարհահատվածները» - նշված է հաղորդագրության մեջ։

