Զովունիում հայտնաբերվել է մոտ 4,5 կգ մարիխուանա․ ձերբակալվել են 46-ամյա և 72-ամյա անձինք (ՎԻԴԵՈ)

22.05.2026, 15:52
Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ՝ մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանայով․ ՎԻԴԵՈ
Զովունիում հայտնաբերվել է մոտ 4,5 կգ մարիխուանա․ ձերբակալվել են 46-ամյա և 72-ամյա անձինք (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա կանխվել է մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխումը Հայաստան։

Օպերատիվ տեղեկություններն իրացվել են Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության ծառայողների և Կոտայքի մարզի պարեկների համատեղ գործողությունների արդյունքում։

Մայիսի 19-ին՝ ժամը 17․45-ին, Կոտայքի մարզի Զովունի գյուղի դիմացի դաշտամիջյան հատվածում ձերբակալվել են «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի 46-ամյա վարորդն ու 72-ամյա ուղևորը։ Նրանք մեքենայով հանդերձ տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին։

Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ՝ մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանայով։ Ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Նախաքննությամբ դեպքի հանգամանքները պարզվում են։