Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ 4 մարդ հոսպիտալացվել է

20.05.2026, 15:15
Երևան-Երասխ ճանապարհին Opel–ն ընկել է գետը, 4 մարդ հոսպիտալացվել է
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ 4 մարդ հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երեկ՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Այգավան գյուղի վարչական տարածքում, «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել գետում։

Վթարի հետևանքով 4 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։