Թաթոյանն առաջարկում է պարտադիր պահանջներ սահմանել կառուցապատողների համար՝ Երևանի տեսքը և բնակիչների առողջությունը պաշտպանելու համար

20.05.2026, 14:42
«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը հայտարարել է, որ Երևանում կառուցապատողները պետք է յուրաքանչյուր նախագծի համար ենթակառուցվածքային նախագծեր ունենան
Թաթոյանն առաջարկում է պարտադիր պահանջներ սահմանել կառուցապատողների համար՝ Երևանի տեսքը և բնակիչների առողջությունը պաշտպանելու համար

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել է, որ Երևանում կառուցապատողները պետք է յուրաքանչյուր նախագծի համար ենթակառուցվածքային նախագծեր ունենան։

«Այս հարցը լինելու է իմ անմիջական ուշադրության ներքո։ Կոնկրետ նախագծերով պահանջվելու են շինարարական կազմակերպություններից ներկայացնել նաև ենթակառուցվածքների նախագծեր», - նշել է Թաթոյանը Facebook-յան էջում հրապարակած տեսանյութում։

Նրա խոսքով, եթե կա շինարարական նախագիծ կառուցելու և իրականացնելու ցանկություն, անհրաժեշտ է նաև ներկայացնել տարածքի զարգացման ծրագիր, որը ներառում է այգի, հանրային այգի, դպրոց և մանկապարտեզ։

Նա ընդգծել է, որ սա կարևոր է ոչ միայն հանրային առողջության, այլև քաղաքի տեսքի պահպանման համար։

«Երևանում մաքուր օդը դարձել է ուղղակի շքեղություն։ Նայեք ինչ է կատարվում. շինարարություն ու շուրջբոլորը աղբ, փոշի , ինչ կեղտ ասես բերում լցնում են։ Չկա ոչ մի վերահսկողություն, մի հատ էլ քամի ու ամբողը լցվում է մարդկանց տները։ Սա առաջին հերթին վնաս է մեր առողջությանը», - նշել է Թաթոյանը։

Նա ընդգծել է, որ պետք չէ գոյատևել աղբի ու փոշու մեջ, այլ իսկապես պետք է վայելել քաղաքը։