Հայ հեծանվորդներն արծաթե մեդալ են նվաճել SILK WAY SERIES ASTANA միջազգային մրցաշարում (ՖՈՏՈ)

20.05.2026, 13:42
Հայ հեծանվորդներ Էդուարդ Գրիգորյանն ու Դավիթ Մաթևոսյանն արծաթե մեդալ են նվաճել SILK WAY SERIES ASTANA միջազգային մրցաշարում, ՖՈՏՈ
Հայ հեծանվորդներն արծաթե մեդալ են նվաճել SILK WAY SERIES ASTANA միջազգային մրցաշարում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայ հեծանվորդներ Էդուարդ Գրիգորյանն ու Դավիթ Մաթևոսյանն արծաթե մեդալ են նվաճել SILK WAY SERIES ASTANA միջազգային մրցաշարում։

Ինչպես հայտնում է Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիան, Հայաստանի հեծանվասպորտի հավաքականի երիտասարդ մարզիկներ Էդուարդ Գրիգորյանը և Դավիթ Մաթևոսյանը, գլխավոր մարզիչ Դավիթ Մկրտչյանի ղեկավարությամբ, հաջող մասնակցություն ունեցան Ղազախստանում անցկացվող SILK WAY SERIES ASTANA միջազգային մրցաշարին։ 

«Madison (Men Junior) մրցաձևում մեր զույգը ցուցադրեց մարտական և համախմբված ելույթ՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը և նվաճելով արծաթե մեդալ։ Սա կարևոր արդյունք է մեր պատանի և երիտասարդ մարզիկների միջազգային փորձի և առաջընթացի ճանապարհին»,– նշվում է հաղորդագրության մեջ։

MyCollages - 2026-05-20T125554.097.jpg