Հենրիխ Մխիթարյանի 28-րդ տիտղոսը կարիերայում․ «Ինտերը» պատմության մեջ 10-րդ անգամ նվաճեց Իտալիայի գավաթը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

14.05.2026, 11:29
Հենրիխ Մխիթարյանն՝ Իտալիայի գավաթակիր․ «Ինտերը» 10-րդ անգամ նվաճեց Իտալիայի գավաթը․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Հենրիխ Մխիթարյանի 28-րդ տիտղոսը կարիերայում․ «Ինտերը» պատմության մեջ 10-րդ անգամ նվաճեց Իտալիայի գավաթը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Միլանի «Ինտեր»-ը դարձավ Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող:

Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած եզրափակիչ խաղում միլանյան ակումբը 0:2 հաշվով հաղթեց «Լացիո»-ին: Այս հաղթանակով «Ինտերը» պատմության մեջ 10-րդ անգամ նվաճեց Իտալիայի գավաթը:

«Ինտեր»-ի կազմում գոլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը, իսկ հանդիպման հաշիվը ինքնագոլով կրկնապատկեց «Լացիո»-ի ֆուտբոլիստ Մարուսիչը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում չէր, նա փոխարինման է մտել խաղի 68-րդ րոպեին: Իտալիայի այս գավաթը Մխիթարյանի կարիերայի 28-րդ տիտղոսն է: