Աննա Ամրոյանը դարձավ Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն

06.05.2026, 23:42
Երկամարտի 240 կգ արդյունքով՝ Աննա Ամրոյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության չեմպիոն
Աննա Ամրոյանը դարձավ Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Աննա Ամրոյանը դարձավ Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն:

Այս մասին հայտնում է ՀՀ Ծանրամարտի ֆեդերացիան։

Եգիպտոսում ընթացող աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտան 77 կգ կանայք:

Հայաստանի հավաքականի անդամ Աննա Ամրոյանը հաջողությամբ բարձրացրեց 100 կգ, 104 կգ, 106 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 128 կգ, 132 կգ ու 134 կգ: Այս ձևում նա առաջինն է:

Երկամարտի 240 կգ արդյունքով՝ Աննա Ամրոյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության չեմպիոն:

Նշենք, որ Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում մայիսի 3-ին մեկնարկել է Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունը։

Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությանը հաջորդիվ հայ ծանրորդները հանդես կգան հետևյալ ժամանակացույցով.

Մայիսի 7, ժամը` 17:00 - 86 կգ` Էմմա Պողոսյան

Մայիսի 7, ժամը` 20:00 - 94 կգ` Վալերիկ Մովսիսյան

Մայիսի 8, ժամը` 12:00 - 110 կգ` Գրիգոր Ղազարյան

Մայիսի 8, ժամը` 15:00 - +110 կգ` Գագիկ Մկրտչյան