«Ոսկե գնդակ-2026» անհատական մրցանակի նոր ֆավորիտ է հայտնվել
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ «Ոսկե գնդակ» հեղինակավոր անհատական մրցանակի գլխավոր հավակնորդների ցանկը կրկին փոփոխվել է, հատկապես՝ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի ֆոնին։
Անգլիացի Հարի Քեյնն այլևս չի համարվում մրցանակի ստացման ֆավորիտ։ Վարկանիշային աղյուսակը գլխավորել է ֆրանսիացի Ուսման Դեմբելեն։
«ՊՍԺ»-ի ֆուտբոլիստը առաջին հորիզոնական է բարձրացել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչներից հետո, հայտնում է «Новини.LIVE» պորտալը՝ հղում անելով «Le Parisien»-ին։
Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակիչները փոխել են ուժերի դասավորությունը «Ոսկե գնդակ-2026»-ի նվաճման կանխատեսումներում։ Անգլիայի հավաքականի ավագ Հարի Քեյնը, որը գլխավորում էր վարկանիշը, տեղափոխվել է երկրորդ հորիզոնական։ Առաջին տեղը զբաղեցրել է նոր ֆավորիտը։
Մյունխենի «Բավարիան» արդեն նվաճել է Գերմանիայի չեմպիոնական տիտղոսը, իսկ Քեյնը դարձել է 54 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: «ՊՍԺ»-ն կարող է ձևակերպել տիտղոսը մոտ ժամանակներս: Դեմբելեն այս մրցաշրջանում կա ունի կատարած 18 գոլ և 10 գոլային փոխանցում:
«Ոսկե գնդակ-2026» մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին:
«Ոսկե գնդակ-2026»-ի հավակնորդները.
-Դեմբելե («ՊՍԺ», Ֆրանսիա)
-Քեյն («Բավարիա», Անգլիա)
-Ռայս («Արսենալ», Անգլիա)
-Յամալ («Բարսելոնա», Իսպանիա)
-Օլիսե («Բավարիա», Ֆրանսիա)

