19-ամյա Էմմա Պողոսյանը հռչակվել է ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն (ՎԻԴԵՈ)

24.04.2026, 22:06
19-ամյա Էմմա Պողոսյանը նվաճել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ․ ՎԻԴԵՈ
19-ամյա Էմմա Պողոսյանը հռչակվել է ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը երկամարտի 248 կգ արդյունքով ոսկե մեդալ է նվաճել Բաթումիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում, հաղորդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ 

Պոկում վարժությունում Էմման բոլոր երեք մոտեցումները հաջող է կատարել՝ գլխավերևում պահելով 102,105 և 107 կգ կշռող ծանրաձողերը: Այս ձևում նա երրորդն էր: Հրում վարժությունում հայ մարզուհին դարձյալ փայլուն է գործել՝ բարձրացնելով նախ 132, ապա 134 և 141 կգ կշռող ծանրաձողերն ու արժանացել ոսկե մեդալին: 

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանն հրում վարժությունում դարձել է արծաթե մեդալակիր՝ 135 կգ արդյունքով: Երկամարտում նա 5-րդն է: