Հենրիխ Մխիթարյանը սիմվոլիկ լուսանկար է հրապարակել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ

24.04.2026, 20:25
Հենրիխ Մխիթարյանը միացել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը
Հենրիխ Մխիթարյանը սիմվոլիկ լուսանկար է հրապարակել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միացել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը։

Ֆուտբոլիստն իր Instagram-յան էջում հրապարակել է խորհրդանշական լուսանկար, որտեղ պատկերված են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակը և Հայոց ցեղասպանության խորհրդանիշը դարձած անմոռուկը։ 

«1915։ Մենք հիշում ենք։ 24.04», - գրված է լուսանկարի վրա։