Հայոց ցեղասպանության մասին պետք է սերնդեսերունդ հիշել այնքան ժամանակ մինչև հանցագործությունը կատարածը մեղայականով հանդես գա պետական մակարդակով․ Սարգիս Գրիգորյան
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայոց ցեղասպանության մասին պետք է սերնդեսերունդ հիշել այնքան ժամանակ մինչև հանցագործությունը կատարածը մեղայականով հանդես գա պետական մակարդակով։
Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներին ասաց հայտնի դերասան Սարգիս Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ օրն այն խորհուրդն ունի, ինչ յուրաքանչյուր գիտակից հայի համար՝ անկախ նրանից՝ կապրեն Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս։
«Մեր պատմության ամենացավալի էջերից մեկն է, որը կարծում եմ՝ չպիտի մոռանանք, միշտ հիշենք այն, ինչ մեր ծնողներն են մեզ փոխանցել, մենք էլ փոխանցենք մեր զավակներին»,- ասաց դերասանը։
Սարգիսը հայտնեց, որ ինքն աղոթում է Աստծուն ու փորձում է այնպես անել, որ նա կարողանա օգտակար լինի հայ ժողովրդին և արդարությունը վերականգնվի։
«Այս պահին ամբողջ իմ միտքը, հոգին, սիրտը ու ներկայությունը Հայաստանում է», - նշեց դերասանը։

