ՀՀ–ում ՌԴ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

24.04.2026, 12:55
1995 թ․–ին Պետդուման ընդունել է «1915-1922 թվականներին հայ ժողովրդի ցեղասպանությունը դատապարտելու մասին» հայտարարություն՝ խորին կարեկցանք հայտնելով եղբայրական հայ ժողովրդին
ՀՀ–ում ՌԴ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանությանը կից պաշտպանության հարցերով կցորդ Ալեքսանդր Գորյայնովը մասնակցել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը՝ ծաղիկներ խոնարհելով Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ։

Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ 1995 թվականին Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դուման ընդունել է «1915-1922 թվականներին հայ ժողովրդի ցեղասպանությունը դատապարտելու մասին» հայտարարություն՝ խորին կարեկցանք հայտնելով եղբայրական հայ ժողովրդին։