Արման Թաթոյան. Արդարությունը գալիս է վերականգնելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առաջմղմանն ուղղված քայլերը
24.04.2026,
12:40
Մենք լռությամբ ու խոր հարգանքով ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը, գրել է Թաթոյանը
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Արդարությունը գալիս է վերականգնելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առաջմղմանն ուղղված քայլերը։
Այս մասին հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու և Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Վերդիի «Ռեքվիեմ»-ի հնչյունների ներքո մենք լռությամբ ու խոր հարգանքով ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը»,-գրել է նա սոցցանցի իր էջում՝ հավելելով, որ «Միասնության թեւերի» թիմը կեսգիշերին ներկա է գտնվել Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կազմակերպված՝ Ցեղասպանության զոհերի անմահ հիշատակին նվիրված միջոցառմանը։
Այս տարի հայ ժողովուրդը հիշատակում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը

