ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

24.04.2026, 09:25
Պաշտոնյաները   ծաղիկներ են խոնարհել «անմար կրակի» մոտ
ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Այսօր հիշատակվում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։

Պաշտոնյաները վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ ծաղիկներ են խոնարհել «անմար կրակի» մոտ։

Հնչել է Հայաստանի Հանրապետության օրհներգը: