Սգալու հետ մեկտեղ պետք է գիտակցենք, որ այս օրը նաև անցյալից հետևություններ անելու, ուժեղանալու, առաջ շարժվելու և ապրելու մասին է. Ալեն Սիմոնյան

24.04.2026, 10:03
Ցեղասպանության հիշողությունը մեզ համար ոչ միայն ցավ է, այլև պատասխանատվություն՝ թույլ չտալու կրկնել անցյալի ողբերգությունները, ասել է Սիմոնյանը
Սգալու հետ մեկտեղ պետք է գիտակցենք, որ այս օրը նաև անցյալից հետևություններ անելու, ուժեղանալու, առաջ շարժվելու և ապրելու մասին է. Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։

ԱԺ նախագահը նշել է, որ ցեղասպանության հիշողությունը մեզ համար ոչ միայն ցավ է, այլև պատասխանատվություն՝ թույլ չտալու կրկնել անցյալի ողբերգությունները։

«Այն մեզ պարտավորեցնում է լինել միասնական, ամուր և հեռատես՝ կառուցելով անվտանգ ու կայուն պետություն, որտեղ մարդկային կյանքն ու խաղաղությունը գերակա արժեքներ են։ Սգալու հետ մեկտեղ պետք է գիտակցենք, որ այս օրը նաև անցյալից հետևություններ անելու, ուժեղանալու, առաջ շարժվելու և ապրելու մասին է», - նշված է ԱԺ նախագահի ուղերձում։

Ըստ Սիմոնյանի՝ մեր ապագան պետք է ձևավորվի այն ընկալմամբ, որ պատմական վերքերը կարող են դառնալ համախմբման և զարգացման հիմք։