Ծանրորդ Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
21.04.2026,
21:05
Երկամարտի 330 կգ արդյունքով` Գոռ Սահակյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանը նոր մեդալ է նվաճում Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում:
Այս մասին հայտնել է ՀՀ Ծանրամարտի ֆեդերացիան։
Ըստ տրամադրած տեղեկատվության, 71 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը պոկում վարժությունում բարձրացրեց 146 կգ ու 150 կգ:
Այս վարժությունում Սահակյանն առաջինն էր: Հրում վարժությունում Գոռ Սահակյանը բարձրացրեց 180 կգ: Այս վարժությունում նա երրորդն էր:
Երկամարտի 330 կգ արդյունքով` Գոռ Սահակյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

