Հայ շախմատիստները նվաճել են 2027թ․ Աշխարհի գավաթի ուղեգրեր

21.04.2026, 21:17
Ուղեգրեր նվաճեցին գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը
Հայ շախմատիստները նվաճել են 2027թ․ Աշխարհի գավաթի ուղեգրեր

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի․/Նովոստի-Արմենիա/․ Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտվեց 2026 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որի արդյունքներով հայ շախմատիստները նվաճեցին 2027 թվականի Աշխարհի գավաթի ուղեգրեր, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Ուղեգրեր նվաճեցին գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը, որոնք 8 միավորով կիսեցին 5-23-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով համապատասխանաբար 9-րդ և 13-րդ հորիզոնականները:

Չեմպիոն դարձավ 18-ամյա ուկրաինացի միջազգային վարպետ Ռոման Դեխտյարովը՝ 11 հնարավորից վաստակելով 9 միավոր:

Հայ շախմատիստներից մրցանակակիրների շարքում է նաև միջազգային վարպետ Արսեն Դավթյանը, որը նույնպես 8 միավորով զբաղեցրեց 23-րդ հորիզոնականը:

Առաջնության շրջանակներում Արսեն Դավթյանը լրացրեց իր գրոսմայստերի առաջին նորման, իսկ Տիգրան Համբրաձումյանը՝ իր միջազգային վարպետի երկրորդ նորման: