Քաղաքացին իրեն պատկանող ավանակին ներկել էր զոլերով և տեսանյութ նկարահանելու համար տարել Մյասնիկյան պողոտա․ Երևանի փոխքաղաքապետ
01.05.2026,
11:21
Քաղաքացին իրեն պատկանող ավանակին ներկել էր զոլերով և տեսանյութ նկարահանելու համար տարել Մյասնիկյան պողոտա, հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Քաղաքացին իրեն պատկանող ավանակին ներկել էր զոլերով և տեսանյութ նկարահանելու համար տարել Մյասնիկյան պողոտա, հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը։
Նշենք, որ այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի կենդանաբանական այգու զեբրը դուրս է եկել վանդակից և հայտնել Մյասնիկյան պողոտայում։
«Այսօր առավոտյան լրատվականներով տարածված նյութը ոչ այլ ինչ էր, քան անհաջող կատակ, հայտնել է Քաղաքացի, որի ինքնությունն այժմ պարզում են իրավապահները, իրեն պատկանող ավանակին ներկել էր զոլերով և տեսանյութ նկարահանելու համար տարել Մյասնիկյան պողոտա։ Հայտնում եմ, որ Կենդանաբանական այգու զեբրերն ապահով են, իրենց ազատավանդակում են», – նշել է փոխքաղաքապետը։

