Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը

30.04.2026, 19:31
Նիստի ընթացքում քննարկվել են ԱԽ իրավասության ընթացիկ հարցեր
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/Նովոստի-Արմենիա/․Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:

Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են ԱԽ իրավասության ընթացիկ հարցեր։