Դերասանուհի և երգչուհի Էլեն Սաֆարյանը նշանադրվել է
30.04.2026,
18:33
Երգիչ Արսեն Սաֆարյանի դուստր Էլեն Սաֆարյանը նշանադրվել է
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Դերասանուհի, երգչուհի Էլեն Սաֆարյանը նշանադրվել է։
Այս մասին նա հայտնել է Instagram-յան իր էջում։
Story բաժնում դերասանուհին հրապարակել է տեսանյութ, որտեղ ցույց է տալիս իր նշանադրության մատանին:
«Ես ասացի այո»,- տեսանյութին կից գրել է Էլենը։
Նշենք, որ Էլեն Սաֆարյանը երգիչ Արսեն Սաֆարյանի դուստրն է, որը հանրությանը հայտնի դարձավ «Հատուկ դասարան» սերիալից, իսկ հետագայում «Եթե ես կրկին պարեմ» սերիալից` մարմնավորելով գլխավոր հերոսուհու կերպարը:

