Եգիպտոսում հայտնաբերվել է Հոմերոսի «Իլիականի» հատված պարունակող պապիրուս և հռոմեական դարաշրջանի մումիաներ

23.04.2026, 10:04
Պեղումների ընթացքում հայտնաբերվել են հռոմեական տիրապետության դարաշրջանի մումիաներ․ ՖՈՏՈ
Եգիպտոսում հայտնաբերվել է Հոմերոսի «Իլիականի» հատված պարունակող պապիրուս և հռոմեական դարաշրջանի մումիաներ

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Իսպանական հնագիտական արշավախումբը Եգիպտոսի Մինյա նահանգի Էլ-Բահնասա շրջանում բացել է հռոմեական դամբարանադաշտ և պեղումների ընթացքում հայտնաբերել հռոմեական դարաշրջանի մումիաներ, հայտնում է The insider-ը։

Դրանց մի մասը փաթաթված է երկրաչափական նախշերով գործվածքով, իսկ որոշները զետեղված են նկարազարդ փայտե սարկոֆագների մեջ։

Բացի այդ, մի շարք հանգուցյալների բերանում եղել են երեք ոսկե և մեկ պղնձե լեզվակ-ամուլետներ, իսկ առանձին մումիաների վրա արձանագրվել են ոսկե փայլաթիթեղի առկայության հետքեր։

Մումիաներից մեկի մոտ թաղված պապիրուսը պարունակում է Հոմերոսի «Իլիականի» երկրորդ գրքի հատված՝ հայտնի «Նավերի կատալոգը», որտեղ թվարկված են Տրոյայի դեմ պատերազմի մեկնած հունական ուժերը։

Պեղումների ընթացքում հայտնաբերվել է նաև կրաքարե երեք խցիկներից բաղկացած կառույց, որտեղ հայտնաբերվել են մարդկային դիակիզված մնացորդներով անոթներ, մանկան ոսկորներ և կատվի գանգ։

Դամբարանադաշտի հարավային հատվածում հնագետները գտել են տերակոտե ու բրոնզե արձանիկներ, այդ թվում՝ Հարպոկրատ աստծո և Կուպիդոնի պատկերներով։

MyCollages - 2026-04-23T104657.480.jpg