Զգուշացում․ Հայաստանի մի շարք մարզերում սպասվում է քամու ուժգնացում
23.04.2026,
12:14
Այսօր և վաղը Հայաստանի մի շարք մարզերում սպասվում է քամու ուժգնացում
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր և վաղը Հայաստանի մի շարք մարզերում սպասվում է քամու ուժգնացում։
Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
«Ապրիլի 23-ի ցերեկը՝ Լոռիում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 18-22 մ/վ արագությամբ, ապրիլի 24-ին՝ առանձին շրջաններում՝ մինչև 23-26 մ/վ արագությամբ», – նշվում է հաղորդագրության մեջ։

